Հաստատել

JEEP® CHEROKEE

20% զեղչ մինչև ապրիլի 30-ը

JEEP® CHEROKEE

20% զեղչ մինչև ապրիլի 30-ը

ԻՐԱԿԱՆ JEEP® ԲՐԵՆԴԻ ԴՆԹ-ԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

ՎԱՅՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Ամբողջովին նորացված Jeep® Cherokee-ն հանդես է գալիս գրավիչ երթևեկությամբ, կառավարելիությամբ և վառելիքի խնայողությամբ, իր դասի մեջ լավագույն 4×4 հնարավորություններով և բացառիկ տեխնոլոգիաներով։ Այս ավտոմեքենան նրանց համար է, ովքեր նախընտրում են միաժամանակ և՛ արտաքին տեսքը և՛ բովանդակությունը։ Հիանալի դիզայն՝ առանձնահատուկ և աչքի ընկնող ունակություններ ցուցաբերելու համար։ Նոր Jeep® Cherokee-ն առաջ է ընթանում կրելով իր մեջ Jeep® բրենդի ԴՆԹն։

ԱՆԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՈՐԱԿ

Նոր Cherokee-ն հավելում է ժամանակակից ոճ Jeep® շարքում։ Ուշադրություն դարձրե՛ք մանրուքներին և կբացահայտեք բարձրակարգ տեխնոլոգիայով պատրաստված ինտերիերը։ Բարձր որակ, նոր գույների և նյութերի ընտրություն, բարձր վարպետություն, նորարար տեխնոլոգիաներ և առանձնահատկություններ։ Այս գերազանցության աշխարհը սպասում է, որ բացահայտվի Ձեր կողմից։

LATITUDE / LIMITED / OVERLAND

Նոր Cherokee-ն պատկանում է մեծ ընտանիքի, բայց ներկայանում է իր ուրույն ընտանիքով։ Այցելե՛ք մեզ և բացահայտեք հնարավորությունների անսահմանությունը։

ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ավելի քան 70 ստանդարտ և հասանելի անվտանգության համակարգերն ամբողջացնում են Cherokee մակնիշի համարձակ կառավարումը։ Jeep® -ի նոր ղեկանիվն առանձնանում է վերջինիս վրա տեղադրված կառավարման մի շարք կոճակներով՝ ապահովելով հասանելիություն և հարմարավետ կառավարում անմիջապես ղեկից։ 65 տոկոս ամուր պողպատից պատրաստված հիմքը համալրվել է ակտիվ և պասիվ հնարավորութունների մի ամբողջ շարքով՝ Ձեզ պարգևելու կատարյալ ապահովության զգացում յուրաքանչյուր կիլոմետրին։ Հիմնական տարբերակները ներառում են “Adaptive Cruise Control” – շարժիչի “Stop & Go” համակարգով, որը ռադիոտեղորոշիչի և վիդեո սենսորների միջոցով օգնում է պահպանել սահմանված հեռավորությունը Ձեր և դիմացի մեքենայի միջև, ավելին, անհրաժեշտության դեպքում այն կարող է ավտոմատ կերպով կանգնեցնել ավտոմեքենան։ Զուգահեռ և ուղղահայաց կայանման նոր օժանդակող համակարգն ուլտրաձայնային սենսորների միջոցով հեշտացնում է Ձեր մուտքը կայանատեղի, իսկ երթևեկության շարքից շեղվելու մասին նախազգուշացման “LaneSense” համակարգն օգնում է ավելի անվտանգ դարձնել ավտոմեքենայի ընթացքը։

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: