Հաստատել

JEEP® RENEGADE

JEEP® RENEGADE

ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱ

Նոր Jeep® Renegade մոդելը հրաշագործության նոր մակարդակ է՝ նախատեսված լինելով քաղաքային պայմաններում երթևեկության համար և համապատասխանեցվելով վայրի պայմաններին՝ այն ունի լեգենդար Jeep® ապրանքանիշին հատուկ յուրօրինակ դետալներ և դիզայնի հիմնական հատկանիշներ: Առջևի, մոդելին հատուկ ռադիատորի ցանցի շուրջ տեղադրված է վառ գույնի վահանը, իսկ մեծ, շրջանաձև լուսարձակները տեղակայված են կապարիչի տակ՝ ավելի կոկիկ տեսք ապահովելու համար: Սեղանաձև անվաթևերը շարունակում են Jeep® ապրանքանիշի ավանդույթները: My Sky բաց տանիքի երկու համակարգի շնորհիվ կարող եք ամեն անգամ վայելել պանորամային տեսարաններ: Այն ունի ձեքով հեռացվող վահանակներ և էլեկտրակառավարվող ծալվող/սահող ռեժիմներ: Նոր Jeep® Renegade մոդելն ամբոջությամբ արտացոլում է Jeep® ապրանքանիշի հատկանիշները և միևնույն ժամանակ մինչև ամենավերջին դետալը նորաձև է:

ԱՆՎԱՀԵԾԵՐՙ ՈՐ ՁԵԶ ԿՏԱՆԵՆ ՀԵՌՈՒՆԵՐ

16″ պողպատե անվահեծեր
Ստանդարտ՝ Sport մոդելի համար
16″ Ալյումինե անվահեծեր
Ստանդարտ՝ Longitude մոդելի համար և հասանելի՝ Sport
մոդելի համար
17″ Ալյումինե անվահեծեր
Ստնադարտ՝ Limited և հասանելի՝ Longitude մոդելի համար
18″ Ալյումինե անվահեծեր
Հասանելի՝ Limited մոդելի համար
18″ Ալյումինե անվահեծեր
Հասանելի՝ Limited մոդելի համար
17″ Ալյումինե անվահեծեր
Ստնադարտ՝ Trailhawk մոդելի համար

ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ՁԵՐ ԿԵՆՍԱԿԵՐՊԻՆ

Ինչպես եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը: Դուք եռանդուն սնոուբորդի ± ստ եք, ով սիրում է արագ ընթացքը կամ սիրում է քայլարշավների գնալ ընկերների հետ: Կապ չունի, թե ինչ կենսակերպ եք վարում, գտեք լավագուն Mopar աքսեսուրաները Ձեզ և Ձեր Renegade ավտոմեքենայի համար:

ՏՊԱՎՈՐԵՔ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴԻԶԱՅՆՈՎ

Ամբողջովին նոր Jeep® Renegade ինտերիերը ներառում է ձեռագործ, նորարական և բարձրորակ նյութերից ու վառ գունավորմամբ դետալներ, նորագույն տեխնոլոգիաներ և պահոցների համար խելացի լուծումներ: Մոդելի կոպիտ, բայց էներգետիկ արտաքինը ապրանքանիշի ժառանգությունն է, որը ոճը բարձրացնում է մեկ այլ մակարդակի: Ոգեշնչվելով ծայրաստիճան սպորտային բնույթից՝ դիզայնը ընդգծված է փափուկ ֆոռմաների և համարձակ դետալների համադրությամբ: Միասին դրանք ստեղծում են յուրօրինակություն՝ ուժեղ, տևական էմոցիոնալ ազդեցությամբ:

ՆԱՅԵՔ ԱՎԵԼԻ ՄՈՏԻԿԻՑ

Ուղևորների համար նախատեսված բռնակներ Երկրորդ շարքի 60/40 ծալվող նստատեղեր Անոդավորված շրջանակներ՝ դռների բարձրախոսների շուրջ Ընդգծված ամրակարեր

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: