Հաստատել

JEEP® WRANGLER

JEEP® WRANGLER

ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ՆՍՏԱՏԵՂԵՐ

Jeep® Wrangler մոդելն առանձնանում է տեսակի մեջ ամենահարմարավետ ինտերիերով։ Վայելեք պրեմիում Sedoso կտորից կամ McKinley կաշեպատ նստատեղերը՝ ընդգծված ամրակարերով։ Jeep® Wrangler մոդելն առաջարկում է առջևի տաքացվող նստատեղ, լուսավորվող բաժակակալներ և ավելին։

MCKINLEY BLACK ԵՎ LIGHT SLATE ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սարքավորումների վերին և ստորին սև վահանակ։ Jeep® Wrangler մոդելն առանձնանում է կոպիտ, բայց նրբաոճ ինտերիերով՝ զարմացնելով բազմաթիվ հարմարավետ ֆունկցիաններով, այդ թվում՝ տաքացվող, կաշեպատ դիմացի նստատեղեր և լուսավորվող բաժակակալներ։

MCKINLEY OLIVE GREEN

McKinley Olive Green նստատեղեր՝ cattle tan երանգով ընդգծված ամրակարերով։ Այս նոր գույնը բացառապես նախատեսված է Jeep® Wrangler Sahara մոդելի կաշեպատ նստատեղերի համար։ Մոդելի ինտերիերն ամբողջացնում են սրահի վերին և ստորին հատվածի սարքավորումների վահանակը։ Օlive green կաշեպատ նստատեերի վրա ասեղնագործված է Sahara տարերանշանը։

SEDOSO/RIVET

Sedoso/Rivet black ՝ ընդգծված light slate grey ամրակարերով։ Սրահի վերին հատվածում տեղադրված է Black, իսկ ստորին հատվածում dark saddle գույնի սարքավորումների վահանակ։ Sedoso կտորից նստատեղեր՝ Rivet black կտորից դետալներով՝ dark saddle ընդգծված ամրակարերով, որոնք հրաշալի կերպով միաձուլվում են սարքավորումների վերին և ստորին հատվածի black վահանակին։

SEDOSO/JEEP® HEX

Sedoso/Jeep® HEX black գույնի նստատեղ՝ բաց slate grey գույնով ընդգծված ամրակարերով։ Սրահի վերին և ստորին հատվածում առկա է սարքավորումների վահանակ։ Sedoso կտորը համադրված է Jeep® hex կտորի հետ և համապատասխանում են սարքավորումների վահանակին։

ՁԵՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ

•Կաշեպատ ղեկանիվ՝ արագության/աուդիո/EVIC կառավարման
համակարգով
•Տաքացվող նստատեղեր
•Կենտրոնական բարձակ՝ պահոցով
•Վարդակներ

ԶՎԱՐՃԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հայացքը մի կտրեք ճանապարհից, ձեռքերը պահեք ղեկանվի վրա, իսկ մնացյալի մասին կհոգա ձայնային հրահանգման համակարգը, որի միջոցով կարող եք ընտրել ռադիո ալիքը կամ ավելի հեշտ ու արագ զանգ կատարել ։ Կատարելագործված GPS տեղորոշման համակարգը և ձայնային հրահանգի միջոցով նպատակակետի մուտքագրումը հասանելի են Uconnect™ համակարգում։ Այժմ պարզ հրահանգի միջոցով կարող եք գտնել դեպի օդանավակայան,թանգարան կամ Ձեր սիրելի խանութ տռանող ճանապարհը։ Մեքենան վարելու ընթացքումս Կկրող եք ՝ ձայնային ակտիվ հաղոդակցման համակարգի շնորհիվ խոսել հեռախոսով։ Եվ վերջապես կարող եք լսել Ձեր սիրելի երաժշտությունը CD/DVD-ի, MP3-ի հեռաhար USB միակցիչի, ձայնային ազդանշանի և Bluetooth® կապուղու միջոցով։

ԼՎԱՑՎՈՂ ԻՆՏԵՐԻԵՐ՝ ՋՐԹԱՓ ՓԱԿԱՆՆԵՐՈՎ

Jeep® Wrangler յուրաքանչյուր մոդել որպես ստանդարտ տարբերակ ներառում է դիմացկուն և լվացվող ինտերիեր՝ ջրթափ փականներով։ Ուստի, մի՛ հապաղիր, տրվի՛ր փոքր-ինչ կեղտոտ զվարճանքին։

ԸՆԴԱՐՁԱԿ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՐ ԻՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Wrangler մոդելն ունի ընդարձակ պահեստավորման տարածք՝ ծալվող նստատեղերի շնորհիվ։ Իսկ Ձեր արժեքավոր իրերն ապահով պահեք սրահի կենտրոնական բարձակի պահոցում, որն ունի երկշերտ սահող կափարիչ և կողպման համակարգ։

ԿՈՇՏ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ ՆՐԲԱՈՃ ԻՆՏԵՐԻԵՐ

2017 Wrangler Unlimited մոդելի ինտերիերի պահեստավորման ընդարձակ տարածությունը, ամբողջությամբ էրգոնոմիկ դիզայնը, աղմուկը, թրթռումը և կոշտությունը կանխող հնարավորությոոնները Ձեզ հաստատ դուր կգան և հաճույք կպատճառեն Ձեզ ցանկացած արկածի ժամանակ: Ներառված են նաև հարմարավետության ապահովմանայնպիսի հնարավորույթուններ, ինչպիսիք են առջևի տաքացվող կաշեպատ նստատեղերը, լուսավորվող բաժակակալները, հատակը և ավտոմատ լուսաքողարկմամբ հետևի տեսադաշտի հայելիները` ներդրված LED քարտեզային լույսերով:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: