Հաստատել





Տվյալների գաղտնիություն (Privacy)

Նախքան այս կայքում տեղադրված տեղեկությունը օգտագործելը («Կայք»), խնդրում ենք ծանոթանալ առկա կանոնների հետ («Կանոններ»): Այցելելով Կայքը և օգտագործելով պարունակվող տեղեկատվությունը, Դուք համաձայնվում եք տվյալ Կանոնների հետ, առանց որևէ սահմանափակումների և վերապահումների: 

© “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ

Բովանդակություն

Այս կայքը պարունակում է տեղեկատվություն մեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների, ինչպես նաև Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի այլ ապրանքների և ծառայություններին վերաբերող գովազդային նյութեր: Այս կայքում ներկայացված ծառայությունները և ապրանքները առաջարկվում են վաճառքի բացառապես Հայաստանի տարածքում, այնպես ինչպես կայքում տեղակայված գովազդային պատկերները և հոլովակները, որոնք նույնպես Հայաստանի համար են: 

Այս կայքի ողջ տեղեկատվությունը ներկայացված է զուտ ինֆորմացիոն նպատակով: Կայքում ներկայացված տեղեկատվությունը ամբողջական չէ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի Լիազորված Ներկայացուցչին, կամ Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի Լիազորված Գործընկերներին: 

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն իրավունք ունի ցանկացած պահին փոփոխություններ կատարել սույն Կայքում, այդ թվում փոփոխել մոդելների, սարքավորումների և տեխնիկական տվյալներին վերաբերող տեղեկատվությունը: 

Ապրանքանիշեր

Կայքում նշված բոլոր ապրանքանիշերը, լոգոտիպերը և սպասարկման նշանները համապատասխան ընկերությունների սեփականությունն են: Արգելվում է օգտագործել տվյալ նշանները այլ Կայքերում` առանց ընկերության գրավոր համաձայնության:

Հիպերհղումներ

Կայքի հիպերտեքստային հղումով անցնելիս, Դուք լքում եք մեր Կայքը: “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում այլ կազմակերպությունների տրամադրված տեղեկության ճշգրտության համար: Հղումներն այլ կայքերում ստեղծված են օգտատերերի հարմարավետության համար, բայց դա չի նշանակում, որ “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ը պատասխանատվություն է կրում կամ հավանություն է տալիս տվյալ կայքերի բովանդակությանը:

Գներ և այլ տեղեկատվություն 

Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի Արտադրանքի գների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է զուտ տեղեկատվական նպատակով: Նշված գները առաջարկված մանրածախ գներ են (եթե Կայքի համապատասխան բաժնում նշված չէ ուրիշ գին) և կարող են տարբերվել իրական գներից: Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի որևէ ապրանքի և/կամ ծառայության ձեռք բերումը իրականացվում է անհատական պայմանագրին համապատասխան: 

Կայքում ներկայացված Ֆայն Քարս օֆ Արմենիա ծառայությունների տեխնիկական տվյալները և սարքավորումները կարող են տարբերվել Հայաստան ներմուծված մատակարարների տեխնիկական տվյալներից և սարքավորումներից: 

Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի ցանկացած ապրանքի և/կամ ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատում, որ այդ արտադրանքը ներկայացված է վաճառքի Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի ցուցասրահում: 

Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի ապրանքների բնութագրերի վերաբերյալ մանրամասները ստացվել են իդելական պայմաններում` հաշվի չառնելով շահագործման տեղանքի ազդեցությունը` ներառյալ եղանակային և այլ պայմանները, որոնք կարող են ազդել ծառայության որակի վրա: Ապրանքի իրական որակը կարող է տարբերվել ներկայացվածից և որոշվում է միայն փորձնական կամ փորձաքննական ճանապարհով: 

Կայքում նշված գները, սարքավորումները, տեխնիկական տվյալները և Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկատվություները կարող են փոխվել ցանկացած պահին` առանց նախորոք սպառողին զգուշացնելու: 

Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի Լիազորված Ներկայացուցչին և/կամ Ֆայն Քարս օֆ Արմենիա-ի Լիազորված Գործընկերին:

“cookie” (կուկի) ֆայլեր 

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն օգտագործում է կուկի տեխնոլոգիան որպեսզի հետազոտի Կայքի այցելուների գրանցման ակտիվությունը, գնահատի Կայքի աշխատանքի արդյունավետությունը – այդ ամենը կատարվում է կայքի աշխատանքը կարգավորելու նպատակով, դարձնելով այն ավելի հարմարավետ Օգտատերերի համար: “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն չի գրանցում, չի պարունակում և չի օգտագործում որևէ անձնական տեղեկություն Ձեր մասին: Տեղեկացնում ենք, որ Օգտատերերը կարող են կարգավորել վեբ դիտարկիչներն այնպես, որ դրանք չընդունեն կուկիները, կամ տեղեկացնեն Ձեզ դրանց մասին:

Տեղեկություններ այցելուների մասին

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն կարող է հավաքագրել և կիրառել օգտատերերի անձնական տեղեկատվությունը բացառապես հաճախորդների սպասարկման որակի կատարելագործման, Կայքի աշխատանքի բարելավման և Կայքի այցելությունների վիճակագրության նպատակով: “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն համապատասխան անվտանգության միջոցներ է ձեռնարկում տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման համար՝ պաշտպանելով դրանք չլիազորված ներթափանցումների կամ փոխանցումից երրորդ անձանց: 

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն պարտավորվում է օգտագործել, պահպանել և մշակել Կայքի օգտատերերի մասին տեղեկատվությունը` հաշվի առնելով Հայաստանի անձնական տվյալների վերաբերյալ սահմանադրական օրենքը: 

Դրա հետ մեկտեղ “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ ստուգել այցելուների թողած տեղեկությունները և ջնջել դրանք Կայքից` առանց պատճառը բացատրելու:

Հեղինակային իրավունքների քաղաքականություն

Տվյալ կայքում տեղակայված տեղեկատվության (տեքստ, գրաֆիկա, տեսաձայն և այլն) կիրառումը կարող է իրականացվել հեղինակային և ինտելեկտուալ պատկանելության վերաբերյալ Հայաստանի օրենքի համապատասխան: Կայքում տեղակայված տեղեկատվությունը կարող է կիրառվել միայն ոչ կոմերցիոն (անձնական, ուսումնական, հետազոտական և այլ) նպատակներով: Կայքի այցելուներն իրավունք չունեն տեղեկատվությունն օգտագործել որևէ կոմերցիոն նպատակով, ինչպես նաև իրավասու չեն կիրառել, փոխել, տարածել կամ տպագրել տեղեկատվությունը թե լրիվ, թե մասնակի` առանց “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ի կողմից նախնական գրավոր թույլտվության: 

Կայքի տեղեկատվության պատճենահանումն ու տվյալների և հաղորդագրությունների ցիտումը թույլ է տրվում միայն համապատասխան կայքի ակտիվ հղման առրակությամբ, որպես տեղեկատվության աղբյուր, դրա հետ մեկտեղ թույլ չի տրվում պատճենահանվող և նյութի ոչ մի տեսակ փոփոխություն, լրացում կամ կրճատում: Կայքի դիզայնը, կառուցվածքը, պատկերավորումը, գրաֆիկան և այլ էլեմենտները պաշտպանված են Հայաստանի սահմանադրական օրենքով և նույնպես չեն կարող կիրառվել լրիվ, թե մասնակի այլ նոր տեղեկատվական օբյեկտներ ստեղծելու և այլ նպատակներով, ինչպես նաև չեն կարող տարածում գտնել պատճենահանման միջոցով որևէ տեսակի կրիչների միջոցով` առանց “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ի թույլտվության:

Պատասխանատվության սահմանափակում

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն գործադրում է բոլոր ջանքերը կայքում ներկայացված տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ “Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն չի երաշխավորում կայքում զետեղված ողջ տեղեկատվության լիարժեքութունը, ամբողջականությունը կամ ճշգրտությունը, պատասխանատու չէ անճշտությունների, հնարավոր սխալների կամ այլ թյուրիմացությունների համար, որոնք ներկայացված են կայքում, նաև չի երաշխավորում, որ կայքի տեղեկատվությունը միշտ կներկայացվի ժամանակին ու, որ կայքը միշտ կաշխատի անխափան: Ներկայացված կայքն ու նրանում առաջարկվող ողջ տեղեկատվությունն ու նյութերը ձեզ են ներկայացվում ԻՆՉՊԵՍ ԿԱ-ի սկզբունքով, այսինքն` առանց սահմանափակման և ցենզուրայի, ինչպես նաև առանց երաշխիքի: 

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն պատասխանատու չէ ոչ բարենպաստ հետևանքների, ինչպես նաև ցանկացած կորուստի համար, որոնք կարող են առաջանալ կայքի կիրառման ընթացքում` ներառյալ ցանկացած տեսակի կորուստ, որ կարող է ի հայտ գալ համակարգչային վիրուսների պատճառով կայքի տեղեկատվության կիրառման ժամանակ, որոնք կարող են վնասել ձեր համակարգիչը:

Կանոնների թարմացում

“Ֆայն Քարս օֆ Արմենիա” ՍՊԸ-ն իրավունք ունի վերանայել, փոփոխել և լրացնել ներկայացված Կանոնները ցանակացած պահին` առանց նախորոք զգուշացնելու: Նման փոփոխությունները անմիջապես հայտնվում են Կայքում: Օգտատերերիին խորհուրդ է տրվում ժամանակ առ ժամանակ այցելել սույն էջը՝ Կանոնների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն ստանալու համար: Կանոնները փոփոխելուց հետո՝ կայքի նյութերի օգտագործումը նշանակում է, որ այցելուները ծանոթ են փոփոխված Կանոններին և ընդունում են դրանք:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: