Հաստատել

JEEP® WRANGLER UNLIMITED

JEEP® WRANGLER UNLIMITED

ՍՏԱԲԻԼԻԶԱՏՈՐԻ ԱՊԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգը հնարավորություն է տալիս 4LO ռեժիմով վարելու դեպքում 29 կմ/ժ արագության ժամանակ ավտոմատ կերպով ապաակտիվացնել ստաբիլիզատորը, որից հետո առջևի անիվները կարող են իջնել և սեղմվլ մինչև 25% առաջ:

ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՆՐԲԱՈՃ ԻՆՏԵՐԻԵՐ

2017 Wrangler Unlimited մոդելի ինտերիերի պահեստավորման ընդարձակ տարածությունը, մանրակրկիտ ընտրված դետալները և ընդհանուր էրգոնոմիկ դիզայնը Ձեզ հաստատ դուր կգան և հաճույք կպատճառեն ցանկացած արկածի ժամանակ: Ներառված են նաև հարմարավետության ապահովման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են առջևի տաքացվող կաշեպատ նստատեղերը, լուսավորվող բաժակակալները, հատակը և ավտոմատ լուսաքողարկմամբ հետևի տեսադաշտի հայելիները` ներդրված LED քարտեզային լույսերով:

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԵՏԱԼՆԵՐ

Յուրաքանչյուր Wrangler Unlimited մոդել ունի լուսավորվող հատակ և կենտրոնական բարձակի բաժակակալներ, որոնք հյուրընկալ ինտերիերն առավել հարմարավետ են դարձնում:

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ջերմաստիճանի ավտոմատ կառավարման (ATC) համակարգի միջոցով հնարավոր է կառավարել ավտոմեքենայի հովացման կամ տաքացման ցիկլը` ապահովելով առավելագույն հարմարավետություն:

ՁԵՎԻ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

•Կաշեպատ ղեկանիվ
•Լվացվող ինտերիեր` հեղուկաթափման խցաննեորվ
•Կերտոնական բարձակի կողպվող պահոց
•Apline® պրեմիում ձայնային համակարգ

ԼՎԱՑՎՈՂ ԻՆՏԵՐԻԵՐ` ՀԵՂՈՒԿԱԹԱՓՄԱՆ ԽՑԱՆՆԵՈՐՎ

Երբ Jeep® Wrangler մոդելով գնում եք արկածներին ընդառաջ, կեղտոտվելն անխուսափելի է: Պարզապես հանեք ոտքերի համա նախատեսված հատվածում տեղադրված հեղուկաթափման խցանները և մաքրեք Ձեր ավտոմեքենայի սրահը: Լվացեք, մաքրաջրեք ու կրկնեք արկածը:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: