Հաստատել

JEEP® WRANGLER UNLIMITED

JEEP® WRANGLER UNLIMITED

ԻՐ ԴԱՍԻ ՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Wrangler Unlimited Sahara մոդելն աչքի է ընկնում իր դասի մեջ լավագույն աուդիո համակարգով` յոթ բարձրախոսով պրեմիում դասի Alpine® աուդիո համակարգ, որն ունի պրեմիում դասի հնչողություն` շնորհիվ ձայնի 460 վատտ ուժեղարարի, վերին հաճախականությունների համար նախատեսված երկու բարձրախոսի, 8×12 դյույմանոց ցածր հաճախականության բարձրախոսների և 6.5 դյույմանոց բարձրախոսների: Բացահայտեք ձայն հնչողության ինժեներիայի նոր աշխարհը:

RUBICON ՄՈԴԵԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

• Dana® 44 հզոր տանող կամրջակ
• Ստաբիլիզատորի ապաակտիվացման համակարգ
• Rock-Trac® 4×4 լիաքարշ համակարգ
• Tru-Lok® կողպող դիֆերենցիալ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Uconnect™ համակարգի շնորհիվ կարող եք կառավարել Ձեր մեդիա համակարգերը: Ձայնային հրահանգների շնորհիվ Jeep® Wrangler Unlimited մոդելը վարելը դառնում է ավելի հեշտ. օգտագործեք ձայնային հրահանգները` ռադիոկայանի ընտրության, զանգեր կատարելու համար` առանց աչքը ճանապարհից կտրելու: Uconnect™ նավիգացիոն համակարգը ձայնային հրահանգների միջոցով GPS նավիգացիայի և վերջնակետի մուտքագրման հնարավորություն է տալիս: Կարող եք խոսել հեռախոսով վարելու ընթացքում` շնորհիվ ներդրված ձայնային ակտիվ հաղրդակցության համակարգի: Վերջապես կարող եք լսել Ձեր սիրելի երաժշտութունը CD/DVD-ի, MP3 նվագարկիչի հեռահար USB միակցիչի, օժանդակ մուտքերի, կոշտ սկավառակների, ձայնային հրահանգների և Bluetooth® կապուղու միջոցով:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ ԵՎ ԱՐԳԵԼԱԿԱՅԻՆ ՀԱԿԱԲԼՈԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Wrangler Unlimited մոդելը համալրված է անվանգության և ապահովության մի շարք հասանելի և ստանդարտ հնարավորություններով, ներառյալ` առջևի բազմաշերտ անվտանգության բարձիկներ, հավելյալ անվտանգության կողային բարձիկներ` սենորներով: Անվտանգության ապօահովման հավելյալ հնարավորություներից են առանձնացված կառուցվածքը, արտաճանապարհային/ճանապարհայ ին երթևեկության լիաքարշակ համակարգը, արգելակային հակաբլոկավորման համակարգը, վթարաին արգելակման համակարգը և այլն:

TRU-LOK® բլոկավորման դիֆերենցիալ

Առջևի և հետևի TRU-LOK® էլեկտրոնային բլոկավորման դիֆերենցիալն օգնում է հավասարակշռել ձախ և աջ անիվների միջև արագությունը և ապահովել անհավատալի կցորդում: Սարքավորումների վահանակի վրա տեղադրված անջատիչով հնարավոր է կողպել հետևի կամ երկու կամրջակները:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: