Հաստատել

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

ԿՈՇՏ, ԲԱՅՑ ՀԻԱՍՔԱՆՉ ԱՐՏԱՔԻՆ ԴԻԶԱՅՆ

ՄԵՆՔ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՑ

2017 Jeep® Grand Cherokee մոդելն ունի նոր արտաքին տեսք` նոր ոճով առջևի վահանակով, ռադիատորի ցանցով և led հակամառախուղային լուսարձակներով: Grand Cherokee մոդելի ոճային, բայց միևնույն ժամանակ առնական արտաքին տեսքը նախագծվել է էլեգանտությամբ, որը հաղորդում է վստահություն՝ շնորհիվ եղանակային բոլոր պայմանների համար նախատեսված լինելուն:

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ

Jeep® Grand Cherokee մոդելի հետնամասն առաջարկում է հետևի լուսարձակներ` աերոդինամիկ թրթռամարիչներով և ավտոմեքենային բնորոշ LED լուսավորությամբ: Բեռնախցիկի դռան մեծ պատուհանն ապահովում է մեծ տեսադաշտ, իսկ ցածր տեղադրությամբ վահանը հատուկ է մոդելին` արտանետման երկու գլխիկներով: Առանց կափարիչի վառելիքով լիցքավորման խցիկը և բեռնախցիկի էլեկտրակառավարվող դուռն օգնում են ապահովել պարզություն և հարմարավետություն: Բացի այդ, Grand Cherokee Summit մոդելն ունի նաև ներդրված կցիչի ծածկ` նախատեսված այն դեպքերի համար, երբ կցիչը պետք չէ:

ԱՆՎԱՀԵԾԵՐ ԵՎ ԱՆՎԱԴՈՂԵՐ

Ստեղծված լինելով ճանապարհային և արտաճանապարհային անգերազանցելի երթևեկության համար` Grand Cherokee մոդելն ունի հզոր արտադրողականություն ցանկացած պայմաններում: Անվադողերում ճնշման մոնիթորինգի համակարգի հետ մեկտեղ մոդելն առաջարկում է նաև 18 դյույմանոց անվահեծեր` արտաճանապարհային երթևեկության լրակազմի հետ միասին:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: