Հաստատել

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ
ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

3.0Լ V6 ԲԱԶՄԱՇԻԹ II ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ

3.0L տուրբոդիզելային V6 շարժիչն աշխատում է մաքուր դիզել տեխնոլոգիայով` CO2 արտանետման ցածր ծավալով: Էկո և օպտիմալացված ուժային ագրեգատն օգնում է հասնել վառելիքի օպտիմալ խնայողության` ապահովելով ապշեցնող կատարողականություն: Jeep® Grand Cherokee մոդելը, համալրված լինելով բարելավված ութաստիճան փոխանցման տուփով, կարող է քարշակել մինչև 3500 կգ (7400 ֆունտ), ուստի այժմ կարող եք Ձեր ողջ ունեցվածքը տեղափոխել Ձեզ հետ ուր ցանկանաք:

3.0Լ V6 ԲԱԶՄԱՇԻԹ II ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ

3.0L տուրբոդիզելային V6 շարժիչն աշխատում է մաքուր դիզել տեխնոլոգիայով` CO2 արտանետման ցածր մակարդակով: Էկո և օպտիմալացված ուժային ագրեգատն օգնում է հասնել վառելիքի օպտիմալ խնայողության` ապահովելով ապշեցնող կատարողականություն: 2017 Jeep® Grand Cherokee մոդելը, համալրված լինելով բարելավված ութաստիճան փոխանցման տուփով, կարող է քարշակել մինչև 3500 կգ (7400 ֆունտ), ուստի այժմ կարող եք Ձեր ողջ ունեցվածքը տեղափոխել Ձեզ հետ ուր ցանկանաք:

3.6L V6 VVT

3.6L Pentastar® V6 շարժիչն առանձնանում է բացառիկ ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով` ղեկանիվի վրա տեղադրված կոճակներով: Էկո ռեժիմն օգնում է հասնել վառելիքի տպավորիչ խայողության: Grand Cherokee մոդելի հասանելի քարշակման լրակազմը հնարավորություն է տալիս քարշակել մինչև 2812 կգ (6,200 ֆունտ):

5.7L V8 MDS VVT

5.7L V8 շարժիչը` վառելիքի խնայողության տեխնոլոգիայով, զարգացնում է տպավորիչ 259 կՎ ՝ 5200 պտույտ րոպեում ցուցանիշով և 520 Նմ պտտող մոմենտ, ունի 3356 կգ (7,400 ֆունտ) քարշակման հզորություն: Նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփը և Eco ռեժիմն օգնում են հասնել վառելիքի գերազանց խնայողության:

ՍԱՀՈՒՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒԹԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

ԷԿՈ ՌԵԺԻՄ

Էկո ռեժիմն օգնում է բարելավել վառելիքի տնտեսումը` կարգավորելով փոխանցման լիսեռի աշխատանքը, պարապ ընթացքի պտույտների թիվը և ինտերակտիվ դանդաղեցման ժամանակ վառելիքի մատակարարման դադարեցումը: Ավտոմեքենայի գործարկման հետ ավտոմատ կերպով միանալով՝ էկո ռեժիմն ակտիվացնում է հասանելի Quadra-Lift® օդաճնշական կախոցների համակարգը և ցածրացնում է Jeep® Grand Cherokee ամենագնացը, երբ ավտոմեքենայի արագությունը գերազանցում է 88 կմ/ժ-ը (55 մ/ժ): 4WD մոդելների դեպքում 4H-ում համակարգն փոփոխում է առջևի-հետևի պտտման մոմենտը` օգնելով բարձրացնել վառելիքի ծախսի արդյունավետությունը:

SELEC-TERRAIN® ԿՑՈՐԴՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Լեգենդար Jeep® ամենագնացի հզորությունը բարելավվում է՝ շնորհիվ Selec-Terrain® կցորդման կառավարման համակարգի, որն ունի հինգ ռեժիմ եղանակային գրեթե ցանկցած պայմանում` անգամ ձյան դեպքում վարելու համար: Կցորդման համակարգը բարելավվում է հասանելի Quadra-Trac II® կամ Quadra-Drive® II 4WD համակարգերի շնորհիվ:

QUADRA-LIFT® ՕԴԱՃՆՇԱԿԱՆ ԿԱԽՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս հեղափոխական համակարգը Ձեզ հնարավորություն է տալիս ամբողջոոթյամբ կառավարել Ձեր ավտոմեքնան` դարձնելով գետնահեռութույնն առավելագույն 275մմ, որը 55 մմ-ով ավելի բարձր է, քան ընթացքի նորմալ բարձրությունը: Կարող եք նաև այն ցածրացնել մինչև 40 մմ` հեշտ մուտքի, ելքի և բեռնավորման համար: Համակարգը նաև բարձրացնում է ավտոմեքենան հետևից առաջ, որպեսզի օգնի լուսարձակներով լուսավորել ճանապարհը:

ԸՆՏՐԵՔ ՀԱՍԱՆԵԼԻ 4X4 ԼԱՔԱՐՇԱԿ ՀԱՄԱԱՐԳԸ

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: