Հաստատել

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

ՆՈՐ 2022 JEEP® GRAND CHEROKEE

Արկածների նրբաճաշակ կողմը

70-ԻՑ ԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐ

2017 Grand Cherokee մոդելն այժմ արդեն հասանելի է անվտանգության ապահովման շուրջ 70 հնարավորությամբ` վարորդի, առջևի ուղևորների համար նախաեսված բազմաշերտ անվտանգության բարձիկներ, ինչպես նաև անվտանգության հավելյալ կողային բարձիկներ: Ավտոմեքենայի ստանդարտ դիմային հարվածի կանխարգելման և կողային դռների հեծանները (ներառված դիզայնում) նունպես հնարավորություն են տալիս կլանել ավելցուկային էներգիան և նվազեցնել դրա փոխանցումը ուղևորներին:

ԿՈՒՅՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

Կույր գոտիների մոնիթորինգի համակարգը (BSM) մշտապես հետևում է Ձեր Jeep® Grand Cherokee-ի և այլ ավտոմեքենաների միջև հեռավորությանը՝ օգնելով Ձեզ պահպանել անվտանգ տարածություն: Համակարգը կողային հայելիների վրա հայտնվող լուսավորվող պատկերակներով կամ ձայնային ազդանշաններով նախազգուշացնում է, եթե Ձեր կողային կամ հետևի «կույր» գոտուն մոտենում են խոչընդոտներ:

PARKVIEW® ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

2017 Jeep® Grand Cherokee մոդելն ունի երկու համակարգ, որոնք միասին աշխատելով օգնում են վարել ավելի անվտանգ և հարմարավետ: Նոր ParkView® հետեվի տեսադաշտի տեսախցիկը ParkSense® Front և Rear Park Assist համակարգերի միջոցով զգուշացնում է հնարավոր խոչընդոտների մասին՝ օգնելով հեշտորեն կայանել և հետ ընթանալ: Հետ ընթացքի ժամաանկ տեսախցիկը ցուցադրում է հետևի տեսադաշտը՝ հեռավորության պահպանման դինամիկ ցանցի տեսքով: Կայանման և այլ նմանատիպ մանևրումների ժամանակ այս համակարգերը ձայնային ազդանշանի միջոցով օգնում են նկատել հետևում և առջևում գտնվող մինչ այդ անտեսանելի առարկաները և Ձեզ արձագանքելու հնարավորություն են տալիս:

ԶՈՒԳԱՀԵՌ և ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Զուգահեռ և ուղղահայաց կայանման նոր օժանդակ համակարգով Jeep® Grand Cherokee մոդելի կայանումն ավելի հեշտ է: Կայանման համար ազատ տարածություն նկատելու դեպքում համակարգը ձայնային ազդանշանների միջոցով ուղղորդում է վարորդին, ազդանշաները նաև հայտնվում են ընթացային տվյալների ցուցադրման էկրանին: Վարորդը կառավարում է փոխանցման տուփի լծակը, արգելակը և արագացումը, իսկ ուղղորդող համակարգը կառավարում է ղեկակալը:

ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ/ԳՈՏԻՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս նոր հնարավորությունը դիտարկում է Ձեր դիրքը երթևեկության շարքում: Եթե այն հայտնաբերում է, որ ոչ միտումնավոր հատել եք գոտու սահմանագիծը, ապա Ձեզ զգուշացնում է այդ մասին և ուղղում է ավտոմեքենայի դիքը երթևեկության շարքում:

ՎԹԱՐՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Անգամ ամենաուշադիր վարորդը կգնահատի նախազգուշացման այս համակարգերը: Մոտեցեք մեկ այլ առարկայի շատ արագ և Forward Collision Warning դիմային հարվածի պոտենցիալ վտանգի ազդանշանը և Crash Mitigation հարվածի կանխման/մեղմման համակարգը տեսողական և ձայնային ազգանշանների միջոցով Ձեզ կտեղեկացնեն այդ մասին, ինչպես նաև ավտոմատ կերպով կմիանա արգելակման համակարգը, եթե կա հարվածի վտանգ: Ադապտացվող կրուիզ կանտրոլ համակարգն (ACC) ավտոմատ կերպով կարգավորում է ավտոմեքենայի նախապես սահմանված արագությունը՝ Ձեր և Ձեր առջևից ընթացող ավտոմեքենայի միջև եղած հեռավորությունը պահելու նպատակով:

ԱՊԱՀՈՎ, ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ

Անվտանգության և ապահովության սենսորների ցանցն օգնում է կառավարել ավտոմեքենայի ուղղությունը և ավտոմատ կերպով օգնում է չշեղվել ճանապարհից: Երբ կա անիվների սահքի վտանգ Ստաբիլիզատորի էլեկտրական կառավարման համակարգը (Electronic Stability Control ESC) համակարգում է ERM, ABS և կցորդման կառավարման համակարգերը՝ յուրաքանչյուր համաակարգին ուղարկելով գործարկման ազդանշան:

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: