Հաստատել

JEEP® RENEGADE

JEEP® RENEGADE

Հզորություն և կառավարում: Քաղաքային կամ արտաճանապարհային երթևեկության ժամանակ Ձեզ և արկծներին ոչինչ չի խոչընդոտում: Նոր Jeep® Renegade մոդելն իր դասի մեջ անգերազանցելի է արտաճանապարհային երթևեկության համար՝ շնորհիվ դասում առաջին իննաստիճան ավտոմատ փոխանցման տուփի, նորարական և անարգել աշխատող Jeep® Active Drive և Active Low Drive կցորդման համակարգերի և Terrain® կղցորդման կառավարման համակարգի: Առաջին կարգի հզորություն՝ Trail Rated® վարկանիշով արկածային ընթացքի համար:

ԵՂԵՔ ԱՌԱՋԻՆԸ՚. 9-ԱՍՏԻՃԱՆԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

Նոր Jeep® Renegade մոդելն առաջին կոմպակտ SUV մոդելն է, որն ունի 9-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, որի շնորհիվ վարելը դառնում է ավելի հարմարավետ և բարձր արտադրողականությամբ՝ մշտադիտարկելով ջերմաստիճանը, արագություը և ստաբիլիզատորի կառավարման համակարգի ակտիվացումը, և առաջարկում է 20-ից ավելի փոփոխվող քարտեզներ՝ ճանապարհային հատուկ պայմանների համար: Նոր փոխանցման տուփը երաշխավորում է վարելու ավելի պատասխանատու փորձառություն՝ արագ արագացմամբ և սահուն փոխանցմամբ. Կատարյալ է մայրուղում երթևեկելու համար:

ԷՔՍՏՐԻՄ 4X4: ACTIVE DRIVE ՀԱՄԱԱԿՐԳ

Իր դասում լավագույն 4×4 լիաքարշակ համակարգը հնարավորութուն է տալիս վարել Jeep® Renegade մոդելը ցանկացած պայմաններում: Մոդելն աչքի է ընկնում փոխանցման նորարական երկու համակարգով՝ Active Drive և Jeep® Active Drive Low:

JEEP® ACTIVE DRIVE ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Active Drive համակարգն ամբողջությամբ ավտոմատ է և ցանկացած արագության դեպքում ապահովում է սահուն անցում լիաքարշ ռեժիմի, կամ հակառակը: Համակարգն աշխատում է առանց վարորդի միջամտության, ընթացաշեղման դեպքում ուղղում է այն և բարելավում է ղեկանիվի պտտման աստիճանը՝ շրջադարձի ժամանակ կողասահման բացառման նպատակով:

JEEP® ACTIVE DRIVE LOW ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Active Drive Low համակարգը հիմնված է Jeep® Active Drive համակարգի վրա և ունի 20:1 քարշակման հարաբերակցություն՝ լիաքարշակ 4×4 հզորության համար: Այս համակարգը անիվների առավելագույն կցորդում ապահովելու նպատակով բացի Selec-Terrain համակրգից կիրառում է նաև Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը, իսկ Trailhawk մոդելն ունի «Քար» Selec-Terrain հնարավորությունը:

ՊԱՀԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) հնարավորություն է տալիս կառավարելի և սահուն կերպով իջնել անհարթ և սայթաքուն մակերևույթների վրայով՝ առանց արգելակման ոտնակը սեղմելու: Համակարգը միացված լինելու դեպքում ավտոմեքենան նվազեցնում է կտրուկ թեքությունները՝ կիրառելով ABS համակարգը՝ կառավարելով յուրաքանչյուր անիվի արագությունը՝ օպտիմալ մոմենտ և արագություն ապահովելու նպատակով:

ԿԱՏԱՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. SELEC-TERRAIN® ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Active Drive և Active Drive Low համակարգերն ունեն ապրանքանիշի Selec-Terrain® կցորդման կառավարման համակարգը: Selec-Terrain® համակարգը ճանապարհային և արտաճանապարհային բարձր կատարողականության հնարավորություն է տալիս: Գնացեք ուր ցանկանում եք, արեք ինչ ցանկանում եք՝ ընտրելով 5 կարգավորումներից մեկը՝ Ավտոմատ, Ձյուն, Ավազ, Ցեխ ռեժիմները՝ Jeep® Active Drive Low համակարգով – Քարքարոտ տեղանք ռեժիմը բացառապես միայն Trailhawk մոդելի համար:

RRENEGADE TRAILHAWK, ԱՄԵՆԱԳՆԱՑ DNA ռեժիմ

Կատարյալ դիզայնի շնորհիվ Renegade Trailhawk մոդելը հաղթահարում է ամենաբարդ ճանապարհները՝ ապահովելով կցորդման ուժի մաքսիմալ օգտագործում , անիվների բացառիկ արտիկուլյացիա, ճանապարհային գետնահեռություն , մանևրականություն և ծանծաղուտների հաղթահարում : Այս ավտոմեքենայով կարող եք հաղթահարել նույնիսկ ամենադժվարանցանելի տեղանքները :
Trailhawk մոդելի 2.0 բազմաշիթ II 170 HP շարժիչը համադրվել է 9 – աստիճան փոխանցման տուփի հետ՝ Rock mode քարքարոտ տեղանքի ռեժիմի հնարավորությամբ Selec-Terrain քարշուժի վերահսկման համակարգը նոր մակարդակի բարձրացնելով :
Renegade Trailhawk մոդելն առաջարկում է իր դասի մեջ լավագույն Trail Rated 4×4 լիաքարշ համակարգ հետևյալ առավելություններով .
Պաշտպանիչ թիթեղներ , առջևի և հետնամասի ֆիրմային քարշակման կարմիր բլթանցքեր , Standard Jeep® Active Drive Low համակարգ 20:1 քարշակման հարաբերակցությամբ , Ավելացված ճանապարհային գետնահեռություն՝ 0.8 դյույմից 8.7 դյույմ Յուրահատուկ կախոց 30.5 աստիճան ուղեմուտքի , 25.7 աստիճան ընդլայնակի անցողունակության և 34.3 աստիճան վայրէջքի անկյուններով , Մինչև 2,000 ֆունտ քարշային ճիգ 2,4 լիտր Tigershark շարժիչով , առկա է նաև քարշակման սարքավորումների լրակազմ , 17 դյույմանոց անիվներ` ճանապարհային և արտաճանապարհային երթևեկությունների համար նախատեսված աչք ծակող անվադողերով , Անիվների բացառիկ արտիկուլյացիա ` մինչև 8.1 դյույմ , Մինչև 19 դյույմ հաղթահարվող ջրային խոչընդոտի խորություն , Զառիվայր վերահսկելի շարժման համակարգ (HDC):

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: