Հաստատել

JEEP® RENEGADE

JEEP® RENEGADE

ՎԱՅԵԼԵՔ ՁԵՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՃՈՒՅՔԸ

Ո՞րն է կատարյալ ուղևորության մասին Ձեր պատկերացումը : Jeep® Renegade մոդելի և Uconnect™ LIVE ծառայությունների հետ վարելը կդառնա անչափ հաճելի : Երաժշտություն , բազում ժամանցային ֆունկցիաներ , սոցիալական ցանցերի հասանելիություն , նորություններ, քարտեզներ և շատ ավելին : Բացահայտեք իր դասի մեջ առաջին ավտոմեքենան , որը թույլ է տալիս գնահատել իր կատարողականությունը : Վայելեք ուղևորությունը՝ մշտապես լինելով կապի մեջ և չկտրվելով հաճելի ժամանցից :

ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ . UCONNECT™ LIVE ՀԱՄԱԿԱՐԳ

Հարմարավետություն և ժամանցի բազում հնարավորություններ ` շնորհիվ Uconnect™ Radio LIVE համակարգի 5 և 6,5 դյույմանոց սենսորային էկրանի : Համապատասխան Bluetooth ծառաության հնարավորությամբ սմարթֆոնը թույլ է տալիս կառավարել Ձեր ավտոմեքենայի երաժշտությունը , հաղորդագրություններն ու զանգերը առանց ձեռքերի կիրառության (hands free): Բացի այդ , 6,5 դյույմանոց էկրանով Uconnect™ Radio Nav LIVE սարքն առաջարկում է պրեմիում կարգի 3D գրաֆիկայով և Assisted-GPS տվիչներով նավիգացիոն համակարգ, որը կապահովի ճշգրիտ տեղորոշում նույնիսկ այն վայրերում , որտեղ դիտվում են GPS ազդանշանների ընդունման խանգարումներ : Jeep® Uconnect™ LIVE սարքավորման Jeep® Skills նոր թարմանցման շնորհիվ կարող եք վերահսկել ուղևորության տվյալները , պատամետրերը և ուղիները :

ԺԱՄԱՆՑԻ ԲԱԶՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ

Վայելեք Ձեր սիրելի երաժշտությունը հարուստ հնչեղությամբ , տարբեր աղբյուրներից . այն , ինչ անհրաժեշտ է հաճելի ուղևրության համար Ձեր ձեռքի տակ է :

ԳԵՐԱԶԱՆՑ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ

Ձեր ուղևորություններն այլևս միապաղաղ չեն լինի շնորհիվ բազմաթիվ բարձրախոսներով և ցածր հաճախականությունների բարձրախոսներով համալրված ժամանակակից աուդիոհամակարգի : Բացահայտեք ձայնի անգերազանցելի որակը , որն արդեն հասանելի է Uconnect™ համակարգի միջոցով :

JEEP® RENEGADE ԱՄԵՆԱԳՆԱՑԻ BEATSAUDIO ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերին հաճախականությունների համար նախատեսված
երկու բարձրախոս , չորս 6×9 դյույմանոց միջին
հաճախականությունների բարձրախոս ` տեղադրված առջևի և
հետևի դռների պանելների մեջ :
Մեկ 165 մմ 10 L ցածր հաճախականությունների բարձրախոս՝
թափքի հետնամասում :
8- ալիքանի թվային ձայնի ուժեղացուցիչ ` DSP պրոցեսորով :

USB ԵՎ AUX ՄԻԱԿՑԻՉՆԵՐ

Վայելեք ձեր սիրելի երաժշտությունը պարզապես միացնելով Ձեր մեդիա սարքը : Bluetooth® կապուղու և AUX միակցիչի միջոցով Uconnect™ համակարգը թույլ է տալիս տարբեր ձևերով հեշտությամբ կառավարել Ձեր սարքը :

BLUETOOTH® ԿԱՊՈՒՂԻ

Bluetooth® անլար տեխնոլոգիայի շնորհիվ վայելեք Ձեր սիրելի երաժշտությունը Ձեր նախընտրած մեդիա սարքից կամ ինտերնետ ռադիո հավելվածից :

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՈՒՐ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՎ ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՔ

Uconnect™ համակարգն առաջարկում է կատարյալ կապ : Շնորհիվ նավիգացիոն , ժամանցի համակարգերի և ձայնային հրահանգների , կարող եք զանգահարել ուր ցանկանաք : Երաժշտության ձայնը ավտոմատ կերպով կցածրանա ` հնարավորություն տալով լսել մուտքային զանգերը , և զանգից հետո կրկին կվերականգնվի : Վերջապես , կյանքի արագ ռիթմից դուրս չմնալով՝ ձայնային հրահանգներով կապ հաստատեք Ձեր կոնտակտների կամ վերջին անգամ Ձեզ զանգահարողի հետ :

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ 3D ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ

Նավիգացիայի ոլորտում առաջատար ընկերությունների հետ համատեղ Uconnect™ համակարգն արել է ամեն ինչ , որ տեսնեք , թե որտեղ եք գտնվում , ուր եք ուզում գնալ և որքան ժամանակ կպահանջվի վերջնակետին հասնելու համար : Քարտեզները կուղղորդեն Ձեզ ուղևորության ողջ ընթացքում՝ կիրառելով սենսորային GPS համակարգը : Նավիգացիոն համակարգի ձայնային հրահանգները կզգուշացնեն յուրաքանչյուր շրջադարձի մասին :
Նոր Uconnect™ 6,5” Radio Nav համակարգն իր 6,5 դյույմանոց սենսորային էկրանով , եռաչափ գրաֆիկայով և մի շարք արտաքին կոճակներով կապահովի բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունների , այդ թվում՝ աուդիոհամակարգի ավելի արդյունավետ օգտագործում : Bluetooth® կապն ապահովում է ձայնային հրահանգների և հոսքային աուդիո հեռարձակման հնարավորություն : Uconnect™ համակարգն ընձեռում է USB միակցիչների , SD քարտի ընթերցիչի և DAB ռադիոհեռարձակման հնարավորություն : Uconnect™ 5″ Radio Nav համակարգը ճանապարհին Ձեր կենսակերպը միավորում է մեկ լուծման մեջ . մուլտիմեդիա , ժամանց և TomTom նավիգացիա : Սենսորային էկրանն ու առանց ձեռքերի կառավարվող ֆունկցիաներն այդ ամենըդարձնում են արագ և ավտոմատ :

ՁԱՅՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ` ՄԱՏԻ ՀՊՈՒՄՈՎ

Փոխեք ռադիոալիքը , կարգավորեք երաժշտության ձայնը , ընտրեք նոր երգ կամ հեռախոսահամար, որին ցանկանում եք զանգահարել առանց ձեռքերը ղեկանվից կտրելու: Ղեկանվի վրա տեղադրված են հատուկ կոճակներ կամ անջատիչներ : Բավական է մեկ անգամ փորձել դրանք , որպեսզի զգալ դրանց անփոխարինելի հարմարավետությունը

ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԷԿՐԱՆՆԵՐ *

Նվիգացիոն համակարգի , ժամանցի , կլիմատ – կոնտրոլ համակարգի և հեռախոսի կառավարում բոլորը մեկում ռեժիմով : Փնտրեք երաժշտություն , ընտրեք կատարողներին , կամ փողոցների քարտեզներն ու հետաքրքիր վայրերը : * Ճշգրիտ տեղադրության դեպքում

ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 7 ԴՅՈՒՅՄ ԱՆՅՈՒՆԱԳԾՈՎ TFT ԴԻՍՓԼԵՅԻ ՄԻՋՈՑՈՎ

Տվյալ սեգմենտի խոշորագույն , լիագույն գրաֆիկայով վիրտուալ սարքավորումների վահանակը հասանելի է ստանդարտ տարբերակով Limited և Trailhawk մոդելների համար : Այն թույլ է տալիս անհատականացնել էկրանը՝ ցուցադրելով միայն անհրաժեշտ կամ բոլոր հնարավոր ֆունկցիաները և կիրառելով ղեկանվի վրա տեղադրված կոճակները : Պարզ և հասկանալի պատկերակներ և հրահանգներ , անհատականացման տարբերակների լայն ընտրանի ` սկսած արագության հասարակ ցուցիչից մինչև ավտոմեքենայի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն , իսկ 4WD տարբերակի համար՝ նաև Selec-Terrain® ռեժիմի ստուգման հնարավորություն :

ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

ParkView® հետեվի տեսադաշտի տեսախցիկը հեռարձակում է ավտոմեքենայի հետևի դեսադաշտի գունավոր պատկերը Uconnect™ սենսորային էկրանի վրա : * Ճշգրիտ տեղադրության դեպքում

JEEP® SKILLS ԹԱՐՄԱՑՈՒՄ

Jeep® Uconnect™ LIVE համակարգը ներկայացնում է իր Jeep® Skills նոր թարմացումը , որը թույլ է տալիս բոլորովին նոր մակարդակի վրա բարձրացնել մեքենա վարելու Ձեր փորձը : Դուք կարող եք գնահատել Ձեր ուղևորությունը ռեալ ժամանակի պայմաններում հետադարձ կապի (live feedback) միջոցով և հրապարակել ուղևորության վերլուծությունը : Ընդունեք մարտահրավերը , փորձեք բացահայտել Jeep® ավտոմեքենայիհաղթահարած ճանապարհները և հասնել դրված նպատակներին : Կիսվեք Ձեր հաղթահարած ուղիներով և ձեռքբերումներով համացանցում ` Jeep® Online Community համայնքում :

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: