Հաստատել

JEEP® RENEGADE

JEEP® RENEGADE

Անվտանգության զգացումը ղեկին կարևորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր վարորդի համար : Նոր Jeep® Renegade մոդելն ունի անվտանգության և ապահով վարման 60- ից ավելի հնարավորություններ , այդ թվում՝ առաջնային անհրաժեշտություն հանդիսացող Forward Collision Warning Դիմային հարվածի պոտենցիալ վտանգի ազդանշանը և LaneSense™ Departure Warning-Plus շարժման շարքից շեղվելու մասին նախազգուշացման համակարգը : Նոր Jeep® Renegade ամենագնացին շնորհվել է 5- աստղ անվտանգության վարկանիշ Euro NCAP նոր ավտոմեքենաների անվտանգության գնահատման հեղինակավոր կազմակերպության կողմից (100 հնարավոր բալից հավաքելով 80- ը ): Euro NCAP կազմակերպությունը բարձրացրել է 5- աստղ անվտանգության բաղձալի վարկանիշի շնորհման անցողիկ շեմը՝ սահմանելով երեխաների , մեծահասակների և անցորդների անվտագության վերաբերյալ խստագույն պահանջներ : Իր նորարարական « փոքր – լայն » լիաքարշ համակարգի , անվտանգության տարատեսակ համակարգերի , ստանդարտ և օպցիոնալ , այդ թվում՝ ստանդարտ անվտանգության վեց բարձիկների շնորհիվ Jeep® Renegade ամենագնացն արժանացել է այդ հեղինակավոր վարկանիշին :

ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՇՆՈՐՀԻՎ ԴԻՄԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎՏԱՆԳԻ ԱԶԴԱՆՇԱՆԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՎԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ

Այս նորարարական համակարգը ռադարների և վիդեո տվիչների շնորհիվ օգնում է կանխել այլ մեքենաների կամ մեծ խոչընդոտների հետ բախումը ` ժամանակին հայտնաբերելով վտանգը և կանխելով / մեղմելով հետևանքները :

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է 3 ՔԱՅԼՈՎ

Predictive Collision Warning Հարվածի վտանգի կանխարգելիչ ազդանշան՝ ձայնային և տեսողական , ինչպես նաև արգելակման համակարգի ակտիվացում ավտոմեքենայի ճանապրհին խոչընդոտի հանդիպելու դեպքում : Advanced Brake Assist Վթարային արգելակմանն օժանդակող համակարգ . երբ վարորդը սեղմում է արգելակման ոտնակը ,սակայն բավարար ուժ չի կիրառում արգելակման համար , ABA համակարգն ավելացնում է արգելակման ուժը ` վթարից խուսափելու / վթարը մեղմելու նպատակով : Collision Mitigation System Հարվածի մեղմման համակարգ . երբ վարորդը չի արձագանքում , համակարգն ակտիվացնում է արգելակման ֆունկցիան հարվածից խուսափելու / հարվածը մեղմելու համար :

ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ » ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

LANESENSE™ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Jeep® Renegade-ի հետ Դուք մշտապես կերթևեկեք ճիշտ ուղղությամբ : Ավտոմեքենայի դիրքը երթևեկության շարքում տեսահսկվում է : Եթե ավտոմեքենան չկանխատեսված շեղվում է շարքից , ապա համակարգը նախազգուշացնում է վարորդին ձայնային և տեսողական ազդանշաններով : Բացի այդ , երթևեկության շարքից շեղում ֆիքսելու դեպքում համակարգը գործարկում է ղեկի ուժեղացուցիչը ` առաջացնելով փափուկ տատանում և ազդում պտտող մոմենտի վրա՝ վարորդին օգնելով շտկել ուղղությունը :

ՁԵՐ ԵՐՐՈՐԴ ԱՉՔԸ . ԿՈՒՅՐ ԳՈՏԻՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Կույր գոտիների մոնիթորինգի համակարգը մշտապես հետևում է Ձեր և այլ ավտոմեքենաների միջև հեռավորությանը՝ օգնելով Ձեզ պահպանել անվտանգ տարածություն : Համակարգը կողային հայելիների վրա հայտնվող լուսավորվող պատկերակներով կամ ձայնային ազդանշաններով նախազգուշացնում է , եթե Ձեր կողային կամ հետևի « կույր » գոտուն մոտենում են խոչընդոտներ :

ԱՅՆ ԱՄԵՆՆ, ԻՆՉ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է . ԱԴԱՊՏԱՑՎՈՂ ԿՐՈՒԻԶ - ԿՈՆՏՐՈԼ

Այս սարքը նվազեցնում է ավտոմեքենայի նախապես սահմանված արագությունը , երբ այն միևնույն շարքում մոտենում է մեկ այլ ավտոմեքենայի , կամ մեկ այլ ավտոմեքենա մտնում է տվյալ շարք : Համակարգը արագցնում է ավտոմեքենայի արագությունը , երբ առջևի ավտոմեքենան ավելացնում է արագությունը կամ փոխում է շարքը : Սա շատ օգտակար համակարգ է հատկապես անբարենպաստ եղանակային կամ ցածր տեսանելիության պայմաններում վարելիս :

ԱՅԼԵՎՍ ՀԵՏ ՆԱՅԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ ԴԻՆԱՄԻԿ ԳԾԵՐՈՎ

Ընդարձակեք Ձեր հետևի տեսադաշտը ParkView տեսախցիկի օգնությամբ : Հետադարձի , շրջադարձի և ուղղության պահպանման հարցում ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿը կապահովի կատարյալ տեսանելիություն հատուկ դինամիկ գծերի օգնությամբ :

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ . KEYLESS ENTER-N-GO™ ԱՌԱՆՑ ԲԱՆԱԼԻ ՄՈԻՏՔԻ ԵՎ ՇԱՐԺԻՉԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր Renegade մոդելն ստեղծվել է՝ հոգ տանելով Ձեր անվտանգության մասին , նույնիսկ երբ խոսքը վերաբերում է մեքենայի բանալուն : Երբ մուտք եք գործում ավտոմեքենա , էլեկտրոնային տվիչը որոշում է` արդյոք ավտոմեքենայի էլեկտրոնային բանալին Ձեզ մոտ է , և թույլ է տալիս Ձեզ գործարկել շարժիչը պարզապես Start&Stop կոճակը սեղմելու միջոցով : Բացի այդ , շարժչում ներկառուցված տրանսպոնդերը ճանաչում է Ձեր անձնական բանալին: Սխալ բանալի հայտնաբերելու պարագայում շարժիչը կանջատվի մի քանի վայրկյանից :

ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ , ՔԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ

Renegade- ը թույլ է տալիս առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ճանապարհային իրավիճակները և ներառում է Jeep® DNA ռեժիմի անվտանգության տարբեր ֆունկցիաներ , ինչպես օրինակ՝ զառիվեր սահուն մեկնարկի ֆունկցիան (HSA)` թեքության վրա ավտոմեքենան հեշտությամբ գործարկելու համար , Զառիվայր վերահսկելի շարժման համակարգը (HDC) ՝ կտրուկ թեքությունները հեշտությամբ հաղթահարելու համար , կամ անվադողերում ճնշման վերահսկման համակարգը (TPM), որը նախազգուշացնում է ցածր ճնշման մասին :
Ավելին , Mopar® Electronic Vehicle Tracking System վերջին սերնդի GPS համակարգով հագեցած մեքենային հետևող էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս երկրով մեկ փնտրել և տեղորոշել գողացված մեքենան , այդ թվում գործում է 24/7 արտակարգ իրավիճակների ծառայություն , հասանելի է անվտանգության պարիսպ , ժամանման / մեկնման վերաբերյալ հաղորդագրությունների և արագության գերազանցման վերաբերյալ ծանուցումների հրանարավորություններ :

RENEGADE SPORT

• 1.4 TMair2 135/140CV DDCT FWD
• 1.6 E-TorQ 110CV C510 FWD
• 1.6 Mjet 120CV C635 E5+(E6) FWD
• 2.4 Tigershark 185CV 948TE E6 FWD
• Stop and Start
• 16 դյույմանոց պողպատյա անվահեծեր
• Ցերեկային լուսարձակներ
• Թափքի գույն պողպատյա տանիք
• Դռների հեռակառավարում
• Քրոմապատ փայլատ լրամշակմամբ գնդաձև բռնակներ
• Անվտանգության վեց բարձիկ
• Առջևի և հետևի նստատեղերի գլխակալներ
• Ղեկի ուժեղացուցիչ
• Ձեռքի արգելակ

RENEGADE LONGITUDE

• 1.4 TMair2 135/140CV C635 E6 FWD
• 2.0 Mjet 140CV C635 E6 4WD
• 2.4 Tigershark 185CV 948TE E6 4WD
• 16” Aluminum wheels
16 դյույմանոց ալյումինե անիվներ
• Կրուիզ կոնտրոլ
• Արագության սահմանափակիչ
• Վեց բարձրախոս
• Հետևի տեսադաշտի արտաքին տաքացվող , թափքի գույն
հայելիներ
• Դռան ` թափքի գույն բռնակներ
• Տանիքի կողային ռեյլինգներ / ձողեր բեռների ամրակապման
համար
• Առջևի մառախուղային լուսարձակներ
• Վարորդի ` կարգաբերվող նստատեղ
• Կաշեպատ ղեկանիվ
• Լուսադիոդային լուսարձակներ
• Արևապաշտպան հովհարներ ` լուսավորմամբ

RENEGADE TRAILHAWK

• 2.0 Mjet 170CV 948TE E6 4WD low
• 2.4 Tigershark 185CV 948TE E6 4WD low
• 4×4 քարշակում՝ 20:1 հարաբերակցությամբ
• Մեկ դյույմով բարձրացված ճանապարհային գետնահեռություն
• Արտաճանապարհային կախոց և պաշտպանիչ թիթեղներ
• Յուրահատուկ առջևի / հետևի կախոցներ ` ուղեմուտքի / վայրէջքի
բարելավված անկյուններով
• Սև շեշտադրումով տանիքի ռեյլինգներ
• 7 դյույմանոց EVIC Ավտոմեքենայի գունավոր էլեկտրոնային
ինֆորմացիոն կենտրոն
• Կաշվե անջատիչներ
• Եղանակային բոլոր պայանների համար նախատեսված
ռետինե գորգեր
• Հեռացվող թրթռացող լուսարձակներ
• Հետադարձ կայանման տվիչ
• Մգեցված ապակիներ
• Selec-terrain ռեժիմ
• Քարշակման բլթանցքեր ( միայն հետևի (ped-pro markets))
• Զառիվայր վերահսկելի շարժման համակարգ
• 40/20/40 հետևի նստատեղ
• Սրահի ջերմաստիճանի երկգոտի կառավարման ավտոմատ
համակարգ

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: