Հաստատել

JEEP® WRANGLER

JEEP® WRANGLER

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄՈԴԵԼ

ԱՐԿԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

Jeep® Wrangler մոդելն առաջարկում է տանիքի բոլոր հնարավոր տարբերակները՝ կոշտ տանիք, ծալվող տանիք և առանց տանիք։ Freedom Top® մոդուլավոր կոշտ տանիքը կարող եք համադրել Ձեր մեքենայի գույնի հետ, կամ ստեղծել գունային հակադրություն՝ ընտրելով թափքի գույն կոշտ տանիքը։ Մեկ այլ տարբերակ է հեշտ բացվող և պահեստավորման համար հարմար Sunrider® ծալվող տանիքը։

ԸՆՏՐԵՔ ՏԱՆԻՔԻ ՁԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

• Առանց տանիքի
• Կոշտ տանիք
• Ծալվող տանիք
• Թափքի գույնկոշտ տանիք

ԲԱՑԵՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԸ

Եթե Դուք ստանդարտ արկածների սիրահար եք՝ կարող եք ընտրել ամբողջական շրջանակով (full-framed), մեխանիկական կամ էլեկտրակառավարմամբ պատուհաններով, դռների էլեկտրական փականներով, վանդակավոր ցանցով գրպանիկներով և այլումինապատ ծխնիներով հանովի դռներ, իսկ եթե նախընտրում եք անսահման ազատություն, ապա կարող եք ընտրել մասնակի շրջանակով (half-framed) դռներ՝ մեխանիկական փականներով։

ԱՆՎԱՀԵԾԵՐ ԵՎ ԱՆՎԱԴՈՂԵՐ

Jeep® Wrangler մոդելի անվահեծերի տարբերակները խելահեղ արկածների առաջնային երաշխիքն են։ Անվահեծերի մեծ մասի դիզայնը գոգավոր է, որի շնորհիվ կարելի է խուսափել արտաճանապարհային ընթացքի ժամանակ հնարավոր քերծվածքներից։ Ձուլածո անվահեծերը նվազեցնում են չզսպանավորված քաշը՝ ավելի ճշգրիտ դարձնելով կառավարումը և կատարելագործելով այն։

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԱՆՎԱՀԵԾԵՐԸ

• 16″ պողպատյա անվահեծ՝ ստանդարտ Sport մոդելի համար
• 18″ պողպատյա անվահեծ՝ այլընտրանք Sport մոդելի համար
• 18″ ձուլածո անվահեծ՝ ստանդարտ Sahara մոդելի համար
• 18″ ձուլածո անվահեծ՝ ստանդարտ Rubicon մոդելի համար

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: