Հաստատել

JEEP® WRANGLER

JEEP® WRANGLER

TRAIL RATED®

Jeep® Wrangler-ը կրում է Trail Rated® տարբերանշանը, որը վկայում է այն մասին, որ այս մոդելը կարող է հաղթահարել տարատեսակ արտաճանապարհային պայմաններ։ Այն Wrangler մոդելի ճանապարհային և արտաճանապարհային վարպետության հավաստիքն է, որը երաշխավորում է, որ նստելով ղեկի առաջ, կարող եք ապահով երթևեկել ցանկացած ճանապարհով։ Այն նաև պահպանում է Jeep® մակնիշի ավանդական, ճանաչելի առանձնահատկությունները՝ աննախադեպ կցորդում, անիվների բացառիկ արտիկուլյացիա, ճանապարհային գետնահեռություն, մանևրականություն և ծանծաղուտների հաղթահարում։

2.8 CRD ՈՒՂԻՂ ՆԵՐԱՐԿՄԱՆ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ

Ուղիղ ներարկման դիզելային շարժիչ (CRD)՝ 2.8 16Վ, DOHC՝ կրկնակի բաշխիչ լիսեռով, քառագլան շարժիչ։ Հզորությունը՝ 200 ձիաուժ, 3,600 պտույտ/ րոպե։ Պտտող մոմենտի հզորությունը՝ 460 Նմ, 1600 – 2600 պտույտ / րոպե։ Հագեցած է ավտոմատ փոխանցման տուփով։

PENTASTAR™ 3.6 V6 ՇԱՐԺԻՉ

Wrangler մոդելի այլումինե ձուլվածքից պատրաստված կաղապարով շարժիչը զարգացնում է 283 ձիաուժ հզորություն և 347 Նմ պտտող մոմենտ։ Կատարելագործեք արտադրողականությունն ավտոմատ փոխանցման տուփով, որն ունի մեխանիկական ռեժիմի անցում կատարելու հնարավորություն։ Ռեդուկտորը՝ արագության ատամնավոր փոխանցիչը, ավտոմատ կերպով կարգավորում է շարժիչի պտտող մոմենտը՝ ապահովելով փոխանցումների սահուն փոխարկում։

ROCK-TRAC® ՀԱՄԱԿԱՐԳ

Երաշխավորում է կատարյալ կառավարում և զգալիորեն մեծացնում է անվահեծերի պտտող մոմենտը՝ հնարավորություն տալով կատարել արտաճանապարհային էքստրիմալ մանևրումներ՝ փոխանցման 4:1 հարաբերակցությամբ, որն իր հերթին թույլ է Ձեզ վարել ավելի դանդաղ՝ մեծացնելով անվահեծերի պտտող մոմենտը։

COMMAND-TRAC® ՀԱՄԱԿԱՐԳ

Command-Trac® 4×4 լիաքարշ համակարգը, որը նախագծված է հաղթահարելու ամենադժվարին արտաճանապարհային պայմանաները, ստանդարտ է Wrangler Sport և Wrangler Sahara մոդելների համար։ Այս համակարգը հզորությունը հավասարապես բաշխում է բոլոր չորս անկյուններում՝ ապահովելով լավայույն ձմեռային արտադրողականություն այս շարքի մոդելների համար։

ԶԱՌԻՎԱՅՐ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (HDC)

Զառիվայր ընթացքի վերահսկման համակարգը կօգնի վարընթացի ժամանակ պահպանել հաստատուն արագություն՝ կարգավորելով արգելակման համակարգի և դրոսելային փականի աշխատանքը։ Վերելքի ժամանակ գործարկման օժանդակ համակարգը (HAS) կարճ ժամանակով՝ մինչ Դուք հանում եք ոտքն արգելակման ոտնակից, ավտոմատ կերպով արգելակում է մեքենան՝ թույլ տալով առանց հետգլորքի արագություն զարգացնել։

DANA® 44 ՀԶՈՐԱՑՎԱԾ ԿԱՄՐՋԱԿ

Լիովին դասական տարբերակ՝ ստեղծված երկար և հուսալի ծառայության համար։ Դիմացկունությունը երաշխավորում են հզորացված լիսեռները, հետևի կամրջակի փողրակները, խոշոր ատամնավոր առանցքակալները և ատամնավոր դետալները, որոնք ապահովում են անաղմուկ և սահուն աշխատանք։ Առջևի Dana 44 կամրջակը ստանդարտ տարբերակ է միայն Rubicon մոդելի համար։

TRU-LOK® ԲԼՈԿԱՎՈՐՄԱՆ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼՆԵՐ

Jeep® Wrangler Rubicon մոդելն առաջարկում է Dana 44 առջևի և հետևի կամրջակներ՝ առջևի նստատեղեր համալրված Tru-Lok® բլոկավորման դիֆերենցիալներով, որոնք օգնում են ապահովել կատարյալ կցորդում։

ՍՏԱԲԻԼԻԶԱՏՈՐԻ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը ստանդարտ է Rubicon մոդելի համար, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ապակտիվացնել ստաբիլիզատորը՝ 30 կմ/ժ արագությամբ և 4LO ռեժիմով վարելիս։ Դիմացի անվահեծերը կարող են իջնել և սեղմվել մինչև 25% առաջ։

ՇԱՐՔԻ ՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐ

Wrangler մոդելն առաջարկում է շարքի մեջ լավագույն ճանապարհային գետնահեռությունը (10 դյույմ – 25,4 սանտիմետր) և շարքի մեջ լավագույն ուղեմուտքի (38,4 աստիճան), ընդլայնակի անցողունակության (25,1 -degree) և վայրէջքի (31,3 աստիճան) անկյունները։

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Jeep® Wrangler մոդելի ընթացքային բնութագրերը հնարավորություն են տալիս այս մեքենան վարել ցանկացած տեսակի մակերևույթով։ Կցորդման շնորհիվ կարող եք վարպետությամբ հաղթահարել ցանկացած տեսակի ճանապարհային պայմաններ։ Jeep® Wrangler մոդելիարտիկուլացիան բարելավում է և՛ արտաճանապարհային, և՛ ճանապարհային արտադրողականությունը՝ մեծացնելով ճկունությունը, կամրջակի արտիկուլացիան և անիվների ընթացքը։ Մանևրականությունն արտակարգ իրավիճակներից և մեքենան վնասելուց խուսափելու կարևորագույն նախապայման է։ Jeep® Wrangler մոդելի ճանապարհային գետնահեռությունը պաշտպանում է մեքենայի ստորին հատվածը՝ հնարավորություն տալով անցնել կոճղերի, քարերի և անհարթ մակերեսների վրայով, իսկ ծանծաղուտների հաղթահարման առանձնահատկության շնորհիվ վստահությամբ կարող եք կտրել անցնել ջրի ցանկացած հոսք։

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: