Հաստատել

JEEP® WRANGLER

JEEP® WRANGLER

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐԿԱԾԻ ԺԱՄԱՆԱԿ

Jeep® Wrangler մոդելը կօգնի պաշտպանել Ձեզ և Ձեր սիրելիներին այս շարքի մեջ լավագույն անվտանգության սարքավորումների և համակարգի շնորհիվ, որը ներառում է առջևի բազմաշերտ անվտանգության բարձիկներ, որոնք պաշտպանում են ուղևորներին՝ համապատասխանեցնելով բարձիկը հարվածի ուժգնությանը, ինչպես նաև կողային լրացուցիչ բարձիկներ՝ սենսորներով և առանձնացված կառուցվածքով:

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԱՄԵՆՈՒՐ

Կայունության էլեկտրական վերահսկման համակարգը (ESC) նորարարական համակարգ է, որը օգնում է վարորդին պահել մեքենայի արդյունավետ կառավարումը ցանկացած պայմաններում։ Այն օգնում է զգալ՝ երբ եք նախատեսվածից քիչ կամ շատ պտտում ղեկանիվը, և գործարկում է անհատական արգելակները և կարգավորում է դրոսելային փականի աշխատանքը։ կողասահումը կանխող ավտոմատ համակարգը (ERM) որոշում է հնարավոր գլորման իրավիճակները և կիրառում է արգելակման ուժը՝ նվազեցնելով պատահարի հավանականությունը։ Ավելին, Jeep® Wrangler մոդելը հագեցած է ցանկացած արագության դեպքում կցորդման վերահսկման համակարգով՝ 4LO ռեժիմով վարելու համար հատուկ կարգավորումներով, վթարային արգելակման համակարգով և արգելակների հակաբլոկավորման համակարգով (ABS), որոնք բարելավվում են մեքենայի կառավարումը և նվազեցնում կանգառները չոր կամ սայթաքուն մակերևույթներին։

SENTRY KEY® ՇԱՐԺԻՉԻ ԱՎՏՈՄԱՏ ԲԼՈԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մեքենայի դռների հեռահար կառավարման համակարգը թույլ է տալիս բացել կամ փակել դռները՝ առանց բանալիի ։ Sentry Key® շարժիչի ավտոմատ բլոկավորման և հակաառևանգման համակարգի կիրառումն անհնար է դարձնում մեքենան վարելն՝ առանց

ՈՒԺԸ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԳԵՆԵՐՈՒՄ ԵՆ

Մեքենայի կողային պաշտպանությունը և ամրությունը կատարելագործվել է ամուր պողպատի կիրառման շնորհիվ, որը ներառվել է մեքենայի թափքի կենտրոնական հենակում՝ մեքենայի ստորին հատվածում։ Լայն լոնժերոն շրջանակում է միջնամասում՝ անիվների արաքում, տեղադրված վառելիքի բաքը՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն, մինչդեռ վառելիքի բաքը պաշտպանված է 2.5 մմ պաշտպանիչ թիթեղով՝ ապահով արտաճանապարհային երթևեկության համար։

ALPINE® ՊՐԵՄԻՈՒՄ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ինը բարձրախոսով պրեմիում Alpine® ձայնային համակարգը ստեղծում է իրական ձայնական դաշտ։ Այն ներառում է 552 վատ ուժեղարար, բարձր հաճախականության երկու բարձրախոս, 8×12 դյույմանոց ցածր հաճախականության բարձրախոս, 6.5 դյույմանոցչափի չորս բարձրախոս և 3.5 դյույմանոց երկու բարձրախոս՝ տեղադրված վերնամասի ձայնային վահանակում։ Alpine® ձայնային համակարգն առանձնանում է յուրահատուկ ձայնային բալանսով և որակով։ Բարի գալուստ ձայնային ինժեներիայի նոր աշխարհ (ստանդարտ տարբերակ Sahara և Rubicon մոդելների համար)։

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Uconnect™ համակարգով կարող եք կառավարել Ձեր բոլոր մեդիա սարքավորումները։ Ձեր Jeep® Wrangler մոդելը ավելի հեշտ է վարել ձայնային հրահանգների միջոցով․ ընտրեք ռադիո ալիքը և զանգահարեք՝ առանց ճանապարհից շեղվելու։ Uconnect™ նավիգացիոնհամակարգն առաջարկում է նոր ավելի կատարելագործված GPS տեղորոշում և ձայնային հրահանգի միջոցով նպատակակետի մուտքագրում։ Ձայնային ակտիվ հաղոդակցման համակարգի շնորհիվ կարող եք հեռախոսով խոսել մեքենան վարելու ընթացքում։ Եվ վերջապես կարող եք լսել Ձեր սիրելի երաժշտությունը CD/DVD, MP3 նվագարկիչների կամ USB միակցիչի, ձայնային ազդանշանի և Bluetooth® կապուղու միջոցով։

ՁԵՎ ԵՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ

•Կաշեպատ ղեկանիվ
•Լվացվող ինտերիեր
•Կենտրոնական բարձակի կողպվող պահոց
• Apline® պրեմիում աուդիո համակարգ

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Wrangler մակնիշի յուրաքանչյուր մոդել համալրված է լուսավորվող հատակով, կենտրոնական բարձակի բաժակակալներով, որոնք լրացնում են մեքենայի գրավիչ ինտերիերը։

ՀԵՏԵՎԻ ՏԵՍԱԴԱՇՏ՝ LED ԷԿՐԱՆՈՎ

Երբ պետք է կանգ առնել և կողմնորոշվել տեղանքում, Ձեզ կօգնեն ավտոմատ լուսաքողարկմամբ հետևի տեսադաշտի հայելիները` ներդրված LED քարտեզային լույսերով:

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Ջերմաստիճանի կարգավորման ավտոմատ համակարգը (ATC) կարգավորում է տաքացման և հովացման ցիկլերը՝ պահպանելով օպտիմալ հարմարավետություն։

ՍՏԱԲԻԼԻԶԱՏՈՐԻ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Այս համակարգը թույլ է տալիս ավտոմատ կերպով ապակտիվացնել ստաբիլիզատորը՝ 29 կմ/ժ արագությամբ և 4LO ռեժիմով վարելիս։ Դիմացի անվահեծերը կարող են իջնել և սեղմվել մինչև 25% առաջ։

Ունե՞ք օգնության կարիք: Միացեք մեզ ուղիղ կապի միջոցով: